Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը մեկնարկելու մասին օրենքի նախագծին
Նորություններ
Հայաստանի կառավարությունը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցության գործընթացը մեկնարկելու մասին» օրենքի նախագծին, որը Ազգային ժողով է ներկայացվել «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 9-ին կայացած կառավարության նիստի ընթացքում։
Նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է՝ ընդգրկելով քաղաքականության, տնտեսության, ժողովրդավարության և անվտանգության ոլորտները։ Այս դինամիկ համագործակցությունը կարևոր խթան է դարձել անդամակցության գործընթացի մեկնարկի համար՝ նշանավորելով Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ հարաբերությունների նոր փուլը։
Հոդվածի սկզբնաղբյուրը և ամբողջական տարբերակը հասանելի են հետևյալ հղմամբ․
UFAR-ի ուսանողները բացահայտեցին La Marseillaise թերթի աշխատանքի կուլիսները
Մեր անդամը՝ VITAS Formation
Միջազգային նշանակության միջոցառում Երևանում․ Հյուրանոցային ներդրումների ֆորում
Էլիզա Գալստյանի վկայությունը՝ UFAR-ի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի